News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բոլորն են տեղյակ, որ անցյալ տարի Ռուսաստանից դրամական փոխանցումների հոսքը զգալիորեն կրճատվել է՝ 172.4 մլն դոլարի չափով: Հասկանալի է, որ փոխանցումների վրա ազդել է մեր հյուսիսային հարեւանի տնտեսական ծանր իրավիճակը: Դրան կարելի է ավելացնել նաեւ այլ երկրներից Ռուսաստանի տարածք աշխատանքային միգրանտների մուտքի կանոնների խստացումը:

Մեր երկրի Միգրացիոն ծառայության պետի խոսքով, Ռուսաստանի տարածքում գտնվող Հայաստանի քաղաքացիներն ազատվում են ռուսերենի, ռուսական օրենսդրության եւ պատմության քննություն հանձնելու պարտականությունից: Բայց կան նաեւ այլ խնդիրներ. մեր բազմաթիվ քաղաքացիների մուտքը Ռուսաստան պարզապես արգելվել է:

Հայաստանի Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն, 2006 թվականին դրամական փոխանցում է ստացել ուսումնասիրված տնային տնտեսությունների 35.1%-ը, իսկ հաջորդ տարի՝ 35.9%-ը (հիշեցնենք, որ «տնային տնտեսություն» հասկացությունն ավելի լայն է, քան «ընտանիքը»): «Ռուսական» փոխանցումների գումարը մի քանի անգամ գերազանցում է բոլոր այլ երկրների ցուցանիշը: Այնպես որ՝ ընտանիքների մեծ մասը հենց «ռուսական» փոխանցումներ է ստանում: Չնայած անկմանը՝ անցյալ տարի «ռուսական» փոխանցումների տեսակարար կշիռն ընդհանուր գումարում կազմել է 83%:

Ռուսական պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալների հիման վրա կարելի է որոշակի ցուցանիշներ հաշվարկել: Օրինակ՝ այսպիսին. անցյալ տարվա հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից ամսական միջինը 0.45 մլն դոլար է փոխանցվել Հայաստան: Նախորդող տարվա նույն ժամանակահատվածում փոխանցումների գումարը գերազանցել է 0.53 մլն-ը:

Պայմանականորեն ընդունենք, որ ֆիզիկական անձանց որոշակի մասը գումար է փոխանցում Հայաստան ամսական երկու անգամ: Հաշվարկներից հետևում է, որ շուրջ 50 հազար ընտանիք զրկվել է «ռուսական» փոխանցումներից:

«Ռուսական» փոխանցումների գծով հիմնական անկումը նկատվել է IV եռամսյակում: Հունվար-սեպտեմբերին կրճատումը կազմել է «ընդամենը» 23 մլն դոլար: Ընդ որում, Ռուսաստանի ռեզիդենտի կարգավիճակ ունեցող փոխանցումների պարագայում անկումը կազմել է 1 մլն դոլար, իսկ ահա ոչ ռեզիդենտների պարագայում՝ 22 մլն դոլար:

Օտարերկրացիները կարող են Ռուսաստանում ռեզիդենտ դառնալ՝ ստանալով կեցության իրավունք, ինչպես նաեւ քաղաքացիությունը փոխելով ռուսականի: Ի դեպ, անցյալ տարի բնակության վայրից հաշվառումից հանել են Ռուսաստան մեկնած շուրջ 1.000 Հայաստանի քաղաքացիներ:

Եվ այսպես, Ռուսաստանի ռեզիդենտներն անցյալ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստան դոլարով գրեթե նույնքան գումար են փոխանցել, որքան մեկ տարի առաջ (չնայած դոլարն այնտեղ զգալիորեն ամրապնդվել է): Այլ հարց է առանց «ռեզիդենտի» կարգավիճակի աշխատանքային միգրանտների պարագան: Նրանց թիվը մեկ տարվա ընթացքում զգալիորեն կրճատվել է՝ վերը նշված մուտքի արգելքների պատճառով: Միաժամանակ, վատացել են Ռուսաստանում բնակության եւ աշխատանքային պայմանները՝ գնաճի, գործազրկության, աշխատավարձի սառեցման եւ այլ խնդիրների պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին
Ես առաջարկում եմ միմյանց չկապել ավտոմեքենայի օտարումը, տեխզննում…
Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի. Թունյան
Սկզբունքի հարց է, բալանսավորված մոտեցում պետք է գտնել համայնքի…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Ամենաշատ