News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ մարտի 18-ին, ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները նոր լիցք կստանան:

«Տարիների ընթացքում արդյունավետ հարաբերություններ են ձեւավորվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ԱՄՆ դեսպանատան եւ մեր հանրապետությունում գործող ամերիկյան միջազգային կառույցների միջեւ: Վստահ եմ, որ այդ փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ», – նշել է իր խոսքում նախարարը:

Հանդիպման ժամանակ նախարարը հանգամանորեն ներկայացրել է դեսպանին հանրապետության գյուղատնտեսության ոլորտի ներկա վիճակը, վերջին տարիներին գրանցված արդյունքները, իրականացվող ընթացիկ ու առաջիկա ծրագրերը:

Ոլորտի առաջնային խնդիրների շարքում նախարարը, մասնավորապես, առանձնացրել է կոոպերատիվների ստեղծման, ոռոգման ժամանակակից համակարգերի ու հակակարկտային ցանցերի ներդրման, տոհմային գործի բարելավման, պտղատու նոր այգիների ստեղծման, ինչպես նաեւ գյուղացիական տնտեսություններին նորագույն գյուղտեխնիկայով ապահովելու անհրաժեշտությունը:

Դեսպան Ռիչարդ Միլսն իր հերթին գոհունակություն է հայտնել գյուղատնտեսության ոլորտում ձեւավորված հայ-ամերիկյան համագործակցության բարձր մակարդակով եւ վստահեցրել, որ իր պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքեր այս ուղղությամբ փոխգործակցությունը խորացնելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական...
Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին
Ավրորա քաղաքում դեսպանը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանին։ Լինելով Կոլորադոյի ամենահայաշատ...
Ամենաշատ