News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանն այսօր այցելել են Երեւանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջ, որը ԵՄ աջակցությամբ վերանորոգված եւ վերազինված 12 քոլեջներից մեկն է Հայաստանում: Նախարարը եւ հանձնակատարը շրջել են լսարաններում եւ արհեստանոցներում, ծանոթացել ուսումնական գործընթացին, զրուցել ուսանողների եւ դասախոսների հետ: Եվրահանձնակատարին, մասնավորպապես, հետաքրքրել է քոլեջում ուսուցման տեւողության, մասնագիտությունների ընտրության, ուսուցմանը զուհագեռ աշխատելու հնարավորության, ինչպես նաեւ կրթություն-աշխատաշուկա կապերին վերաբերող հարցեր:

Լրագրողների հետ զրույցում նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ԵՄ աջակցությամբ իրականացվող միջին մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումների ծրագիրը մեկնարկել է տարիներ առաջ:

«Ծրագրում ընդգրկվել է հանրապետության 12 ուսումնական հաստատություն, որոնք ամբողջությամբ վերակառուցվել են, վերազինվել նոր մասնագիտական սարքավորումներով, վերանայվել են կրթական ծրագրերը, ավելացել է պետական պատվերը, որի արդյունքում ուսանողության թիվը կոնկրետ այս քոլեջում վերջին տարիներին կրկնապատկվել է` հասնելով 500-ի: Նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում բարեփոխումները շատ կարեւոր են, որովհետեւ տարիներ շարունակ այս ոլորտը ստվերված է եղել հանրակրթության եւ բարձրագույն կրթության ոլորտների կողքին: Ներկայումս առկա է աճող հետաքրքրություն ոլորտի նկատմամբ: ԵՄ-ի հետ համատեղ ծրագիրը թույլ տվեց մեկնարկել բարեփոխումների այս կարեւորագույն գործընթացը, որի արդյունքում մենք ունենք նաեւ այլ միջազգային գործընկերներ»,-նշել է նախարարը` տեղեկացնելով, որ ԵՄ-ի հետ ներկայումս  մենարկում է նոր ծրագիր, որը վերաբերելու է գյուղատնտեսական ոլորտի մասնագիտություններով կրթությանը:

«Գյուղատնտեսական բնույթի ուսումնարաններն ու քոլեջները մարզերում վերակառուցվելու են եւ վերազինվելու,  ավելի մեծ թվով պետպատվերի տեղեր են ստանալու այն կրթական հաստատությունները, որոնք մատուցում են աշխատաշուկայում պահանջված կրթական ծառայություններ:

Հուսանք, որ այս ծրագիրը նույնքան հաջողված կլինի: Ուրախ եմ, որ  ԵՄ-ի հետ հարաբերությունների օրակարգում կրթական հարցերը դիտարկվում են` որպես առաջնահերթություններից մեկը: Իրականում կրթությունն այն շնորհակալ ոլորտներից է, որտեղ ներդրումներն իրենց արդյունքները տալիս են ոչ միայն վերանորոգման եւ սարքավորումների տեսքով. ամենատպավորիչ արդյունքը մարդիկ են, ովքեր գալիս են այս ամենի շնորհիվ սովորելու: Մնացած ամեն ինչը նախապայման է: Մեր կրթական  համակարգն իրականում  համապատասխանում է եվրոպական կրթական չափանիշներին, եւ մեր միջազգային գործընկերները եւս փաստում են, որ Հայաստանում բարեփոխումները մեծ ծավալով են իրականացվել, որի արդյունքում կառուցվածքային եւ  որոշ դեպքերում նաեւ բովանդակային առումով մենք շատ ենք մոտեցել եվրոպական ստանդարտներին»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը եւս տպավորված է այդ արդյունքներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ