News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

«Մենք երիտասարդ կադրերի կարիք ունենք, քանի որ ընդլայնում ենք նաեւ մեր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրությունը»,- այսօր` հուլիսի 22-ին Սեւանի ափին հանդիպելով «Միասին» շարժման երիտասարդների հետ, ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա տեղեկացրել է, որ ԱԳՆ դիվանագիտական դպրոց ընդունվելու համար դիմել են շուրջ 190 երիտասարդ, որոնցից ընտրվել են 27-ը եւ նրանցից առավել առաջադիմություն ցույց տված ունկնդիրները կհամալրեն Հայաստանի դիվանագիտական ծառայությունը` աշխատանքի անցնելով ԱԳՆ համակարգում:

«Դիվանագետ դառնում են ամբողջ կյանքի համար, եւ պետք է  իմանալ, որ դիվանագետների կյանքի ոչ թե ամեն օրը, այլ ամեն վայրկյանը նվիրված պետք է լինի մեր երկրին եւ ժողովրդին ծառայելուն, աշխարհում Հայաստանի բարեկամների թիվը ավելացնելուն»,- ասել է Նալբանդյանն ու ընդգծել. «Դիվանագետի աշխատանքը ծանր ու լարված աշխատանք է, որը համեմատելի է զինվորական ծառայության հետ, այն տարբերությամբ, որ դիվանագետի զենքն իր գիտելիքներն են: Ահա հենց այդ գիտելիքների համար է, որ ստեղծվել է այս դիվանագիտական դպրոցը: Գիտելիքն է միակ չափանիշը, որով անց են կացվում մրցույթները եւ ընտրվում են կադրերը ԱԳՆ-ում, որի դռները բացեն գիտելիք ունեցող եւ ունակ ցանկացած երիտասարդի համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ