News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 21-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը պատիվ ունի ողջունել Միացյալ Նահանգների Դեյվիդ Դորֆման Դենս պարի թատրոնին, Թուրքիայի Քորհան Բաշարան համույթին եւ հայ պարողներին,  ովքեր, միավորվելով մշակութային դիվանագիտության ծրագրի շրջանակում, ներկայացնում են  «Անավարտ» ժամանակակից պարային ներկայացման հայաստանյան պրեմիերան: Այս բեմադրության պրեմիերան տեղի է ունեցել 2014թ. օգոստոսին Նյու Յորքի հայտնի Բրուքլինյան երաժշտական ակադեմիայում: Բեմադրության մեջ ներգրավված են պարողներ ու երաժիշտներ Միացյալ Նահանգներից, Հայաստանից եւ Թուրքիայից, որոնց համագործակցության արդյունքում ծնունդ է առել այս բեմադրությունը՝ ցավի, պատասխանատվության ու, ի վերջո, ըմբռնման մասին:  Հաջորդ շաբաթ խումբը նույն բեմադրությամբ հանդես կգա Ստամբուլում:

Դեյվիդ Դորֆման Դենս պարի թատրոնը Միացյալ Նահանգների ժամանակակից պարի լավագույն խմբերից մեկն է, որը Երեւանում գտնվում է արդեն 2-րդ անգամ: 2014թ. ամռանը խումբը բեմադրությամբ հանդես եկավ Օպերայի թատրոնի բեմում, ինչպես նաեւ անցկացրեց վարպետության դասերի շարք, որի ընթացքում ընտրվեցին մի քանի հայ պարողներ, ովքեր ուղեւորվեցին Միացյալ Նահանգներ՝ աշխատելու ամերիկացի ու թուրք պարողների հետ: Այս եզակի համագործակցության արդյունքում ծնունդ առավ «Անավարտ» պարային ներկայացումը:

«Անավարտ» պարային բեմադրությունը մի քայլ է ընդհանուր եզրեր գտնելու ճանապարհին: Այն խորությամբ ի ցույց է դնում թե մշակույթը, այս պարագայում՝ պարարվեստը, ինչպես կարող է օգնել մեզ առերեսվելու անցյալի ու ներկայի հետ:

Հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար Դեյվիդ Դորֆմանի գլխավորությամբ հանդես եկող Դեյվիդ Դորֆման Դենս պարի թատրոնը կարողանում է կլանել իր հանդիսատեսին եւ խրախուսել բեմադրություններում առաջ քաշված հարցերի ու թեմաների հետագա արծարծումը: Պարարվեստի հանդեպ Դեյվիդ Դորֆմանի մոտեցումը առանձնանում է նրա բեմադրությունների ինքնատիպ հումորով ու պաթոսով, որով ներկայացվում են առօրյա հերոսները: Դեյվիդ Դորֆման Դենս պարի թատրոնը հիմնադրվել է 1985թ. եւ այդ ժամանակվանից ի վեր ելույթներով հանդես է եկել  Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում եւ Եվրոպայում: Խումբը վերջերս հանդես է եկել Ռուսաստանի  Սանկտ Պետերբուրգ ու Կրասնոյարսկ եւ Լեհաստանի Բիտոմ ու Կրակով քաղաքներում:  Խումբն ութ անգամ արժանացել է «Բեսի» մրցանակի, իսկ 2007 թ.-ից բացառիկ կարգով գործակցում է Քոնեքթիքութի քոլեջի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ