News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 20-ին, ընդունել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 14-րդ նիստին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած մաքսային կառույցների ղեկավարներին:

Հանդիպմանը ներկա են գտնվել Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը, Բելառուսի մաքսային պետական կոմիտեի նախագահ Յուրի Սենկոն, Ղազախստանի պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Գոսման Ամրինը, Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մաքսային համագործակցության կոլեգիայի անդամ (նախարար) Վլադիմիր Գոշինը, ինչպես նաեւ Ղրղզստանի մաքսային ծառայության ղեկավար Ադամկուլ Ժունուսովը եւ Տաջիկստանի մաքսային ծառայության պետի 1-ին տեղակալ Նեգմատ Ռախմատովը, ովքեր երեւանյան նիստին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:

Նախագահը ողջունել է հյուրերին եւ հույս հայտնել, որ ԵՏՄ անդամ երկրների մաքսային կառույցների ղեկավարների նման ձեւաչափով առաջին հանդիպումը կնշանավորվի իր արդյունավետությամբ, եւ նիստի օրակարգում ներառված հարցերի կառուցողական մթնոլորտում քննարկումները կօժանդակեն մաքսային ծառայությունների առավել ներդաշնակ համագործակցությանն ու կբարձրացնեն Եվրասիական տնտեսական միության գործունեության արդյունավետությունը: Նախագահը երեւանյան նիստի աշխատանքներին մաղթել է հաջողություն:

Հանդիպման ընթացքում ՀՀ Նախագահը ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովին պարգեւատրել է Բարեկամության շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաեւ ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար:

ԵՏՄ անդամ երկրների մաքսային կառույցների ղեկավարները շնորհակալություն են հայտնել կոլեգիայի նիստը Երեւանում անցկացնելու պատրաստակամության եւ այն բարձր մակարդակով նախապատրաստելու համար: Նրանք Հանրապետության Նախագահին վստահեցրել են, որ իրենց ղեկավարած կառույցները պատրաստ են իրականացնելու Միության անդամ երկրների ղեկավարների կողմից իրենց առջեւ դրված խնդիրները՝ նպաստելով Միության ամրապնդմանն ու զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ