News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանին զենքի 85%-ը Ռուսաստանն է վաճառում: Այս մասին մարտի 20-ին Երեւանում կայացած ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Նա մեջբերեց Խաղաղության հետազոտության Ստոքհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցը ռազմական ծախսերի, այդ թվում՝ 2010-2014 թ.թ. Ադրբեջանի կողմից զենքի ներկրման մասին: Զեկույցի համաձայն, նախորդ քառամյակի համեմատ, Ադրբեջանը 3.5 անգամ ավելացրել է զենքի ձեռքբերումը:

Արզումանյանի խոսքով, մտահոգում է այն, որ, նույն զեկույցի համաձայն, զենքի 85%-ը ձեռք է բերվում Ռուսաստանից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրից: Որպես միջնորդ, այն պարտավոր է զերծ մնալ հակամարտող կողմերից որեւէ մեկին զենք մատակարարելուց: Ադրբեջանը վերջին մեկ տարվա ընթացքում կտրուկ սրել է իրավիճակը՝ ավելի հաճախակի խախտելով հրադադարի ռեժիմը: Իսկ գնդակոծությունների թիրախում, այդ թվում՝ ծանր զինտեխնիկայից, հաճախ քաղաքացիական օբյեկտներ են լինում:

«Այս քաղաքականությունը հանգեցրեց բոլոր երեք կողմերից աննախադեպ թվով զոհերի»,- հայտարարեց Արզումանյանը՝ նկատի ունենալով Արցախի Հանրապետությունը, Ադրբեջանն ու Հայաստանը:

Ցավոք, ըստ նրա, վերջին տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները մեծ հույսեր չեն ներշնչում: Ադրբեջանը շարունակում է խափանել խաղաղության բանակցությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ