News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնակիչներն անձրեւոտ եղանակի պատճառով չկարողացան մարտի 20-ին հետեւել արեւի խավարմանը: Պարզ եղանակի դեպքում այստեղ հնարավոր կլիներ միայն մասնակի խավարում տեսնել. Լուսինն արեւի սկավառակը կծածկեր միայն 25%-ով:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայկական աստղագիտական ասոցիացիայի ղեկավար Արեգ Միքայելյանը պարզաբանեց, որ աստղադիտակով նման երեւույթի չեն հետեւում, քանի որ Արեգակը շատ վառ աստղ է, եւ նրա լույսն ուժեղացնել պետք չէ: Խավարմանը հետեւելու համար բավարար է նաեւ մուգ ապակին, սակայն անձրեւն ու ամպամած եղանակը Հայաստանի բնակիչներին խանգարեցին տեսնել այդ երեւույթը:

Մարտի 20-ին արեւի խավարմանը կարելի էր հետեւել Հյուսիսային կիսագնդում. խավարման մասնակի փուլը Երկրի մակերեւույթին սկսել է տեղի ունենալ ժամը 11:41-ից եւ ավարտվել է 15:50-ին: Ամբողջական փուլի շարժումը սկսվել է 13:09-ին, Գրենլանդիա կղզու հարեւանությամբ, եւ ավարտվել է 14:21-ին, Հյուսիսային բեւեռում:

Եվրոպայում խավարումը կազմել է 60-80%, աֆրիկյան Սահարա անապատում՝ 65%, իսկ Չինաստանում՝ ընդամենը 20%:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Ամենաշատ