News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Բրիտանացի պատգամավոր Սայադ Քարիմը Ղարաբաղի հարցով տարածքային լուծումներ չի առաջարկել։ Այս մասին լրագրողներին մարտի 20-ին Երեւանում հայտարարեց Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

Նրա խոսքով՝ ԵՄ համանախագահ Սայադ Քարիմի խոսքը սխալ են հասկացել։ Նա ինքը անձամբ առաջարկություն չի հնչեցրել իր կողմից, այլ միայն մեջբերել է Թուրքիայի կառավարության դիրքորոշումը՝ խնդրելով նորից ներկայացնել Հայաստանի ղեկավարության տեսակետը։

Այս կապակցությամբ Քարիմը նշել է, որ ինքը երբեք  ուղղակիորեն դերակատարում չի ունեցել Հարավային Կովկասի հակամարտություններում, այդ պատճառով էլ նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ։ «Հայաստանը տարածաշրջանի առաջին երկիրն է, որը ես երբեւէ այցելել եմ եւ հեռանում եմ ձեր երկրից լավ տպավորություններով»,- ասել է բրիտանացի պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ