Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին եւ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Նովրուզի առթիվ՝ մաղթելով նրանց եւ Իրանի բարեկամ ժողովրդին բարօրություն, հաջողություններ եւ խաղաղություն:
Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ գարնանային նոր զարթոնքն Իրանի Իսլամական Հանրապետության համար կնշանավորվի նորանոր ձեռքբերումներով, իսկ հայ-իրանական ավանդական բարեկամական, ջերմ հարաբերություններն ու միջպետական ամուր կապերը հետագայում եւս կընդլայնվեն՝ հանուն երկու ժողովուրդների խաղաղ եւ բարեկեցիկ ապագայի: