News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի տարածքի շինհրապարակ՝ աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է երեք փուլով՝ ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման, արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող ճառագայթային բուժման եւ քիմիաթերապիայի ու վիրաբուժական կենտրոնների ստեղծում:

Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել կատարված աշխատանքների եւ հետագա քայլերի վերաբերյալ: Նշվել է, որ ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շինարարությունն արդեն ավարտական փուլում է, եւ մարտի 18-ին այստեղ տեղադրվել է IBA Molecular ընկերության արտադրության «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնային արագացուցիչը: Վարչապետը կարեւորել է կենտրոնի կառուցման նպատակով ծրագրված աշխատանքների իրականացումը պատշաճ որակով ու սահմանված ժամկետում եւ համապատասխան հանձնարարականներ տվել պատկան գերատեսչությունների ղեկավարներին:

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնում նախատեսվում է կատարել ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելում ու վաղ հայտնաբերում: Կենտրոնը հագեցած է լինելու ռադիոլոգիական եւ ռադիոիզոտոպային ախտորոշման ժամանակակից սարքավորումներով: Նախատեսվում է, որ այն կսպասարկի ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի ազգաբնակչությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ