News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն համազգային ուկրաինական «Տարվա մարդ-2014» մրցանակի է արժանացել՝ միջազգային բարձր մակարդակներում Ուկրաինայի շահերը պաշտպանելու, նր եվրոպական ձգտումներին ակտիվորեն աջակցելու եւ երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Լիտվայի նախագահին մրցանակը հանձնել է Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Իր պատասխան խոսքում Գրիբաուսկայտեն ուկրաիներենով նշել . «Այս տիտղոսը Ձեզ է պատկանում։ «Տարվա մարդը» յուրաքանչյուր ուկրաինացին է, ողջ ժողովուրդը, որը պայքարում է եւ պաշտպանում իր ընտրությունը։ Ձեզ պաշտպանում են ազատ Եվրոպայի բոլոր մարդիկ»։

Նա հիշեցրել է, որ 25 տարի առաջ Լիտվան եւս ընտրել էր անկախության ուղին եւ ստիպված էր պաշտպանել իր ընտրությունը, հետեւաբար Լիտվան հասկանում է Ուկրաինային եւ պաշտպանում նրան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ