News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ մարտի 23-ին, ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով նորանշական դեսպանին՝ Հայաստանի արտգործնախարարը հաջողություն մաղթեց նրան՝ իր առաքելության իրականացման գործում՝ հույս հայտնելով, որ դեսպան Մաշալովը իր նպաստը կբերի հայ-թուրքմենական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Մաշալովը նշեց, որ Թուրքմենստանը կարեւորում է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցության զարգացումը, վստահեցրեց, որ իր ջանքերն ուղղված են լինելու երկկողմ հարաբերությունների խորացմանը։

Զրուցակիցներն ընդգծեցին, որ երկու երկրների ղեկավարներ Սերժ Սարգսյանի եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել երկկողմ հարաբերություններին, եւ այդ համատեքստում քննարկեցին Նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը։

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մաշալովն անդրադարձան միջխորհրդարանական փոխգործակցությանը, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման, տնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, մշակութային ոլորտներում համագործակցության հարցերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ