News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանը այն վայրը չէ, որտեղ թույլատրվում է թերուսների ներկայությունը: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ուղղված մեղադրանքները:

Ֆարմանյանը հայտարարել է, որ Ռուսաստանի գլխավոր դատախազին կարելի է դիմում գրել, բայց անիմաստ է պատասխան պահանջելը՝ թաքնվելով հայ-ռուսական համաձայնագրերով: «Որպեսզի որեւէ մեկը հասկանա, թե ինչումն է տարբերությունը պատգամավոր Սամվել Ֆարմանյանի, պատգամավոր Պողոս Պողոսյանի, Զարուհի Փոստանջյանի եւ ՀՀ գլխավոր դատախազի միջեւ, անհրաժեշտ է  նվազագույն իրավագիտական  գիտելիքներ: Միջպետական համաձայնագրերով սահմանվում են այն լիազոր մարմինները, որոնք հանդես են գալիս պետության անունից: Տվյալ պարագայում ՀՀ գլխավոր դատախազը հանդես է գալիս ՀՀ անունից, իսկ դուք կամ մեր մյուս գործընկերները, որքան էլ ջանաք, չեք կարող հանդես գալ պետության անունից»,-ասել է Ֆարմանյանը:

Զարուհի Փոստանջյանն ի պատասխան նշել է. «Ինձնից աջ կողմ նստած են երկու երիտասարդ պատգամավորներ, որոնք փորձել են մի քանի անգամ անձնական վիրավորանքներ հասնել ինձ։ Անկախ նրանից, դուք քանի կուսակցություն եք փոխել եւ դեռ քանիսը նպատակ ունենք փոխել, միեւնույն է՝ չեք կարող կաշկանդել ինձ»,-ասաց Զարուհի Փոստանջյանն ու հավելել. «Այո, Կոստանյանը իր գործառույթները չի կատարել եւ չի էլ պատրաստվում կատարել, եւ դրա ապացույցն այն է, որ այդպես էլ չտեսանք այն նամակը, որը նա հղել էր ՌԴ դատախազին եւ դրա պատասխանը: Այդ մի քանի կուսակցություն փոխած անձինք կարիք չունեն նման անձի պաշտպանության»:

Հիշեցնենք, որ բանաձեւի նախագծում Փոստանջյանը կոչ է անում խորհրդարանին ռուսական կողմից պահանջել հայ իրավապահներին հանձնել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ