News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մարտի 23-ին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այցելեց ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա։

Նախարարը շրջայց կատարեց ակադեմիայի արդիականացված լսարաններում, եղավ գրադարանում, ծանոթացավ ակադեմիայի ուսումնական բազայի տեխնիկական հագեցվածությանը: 2014-2015 թթ. ընթացքում ակադեմիան սեփական միջոցներով վերանորոգել է մի շարք լսարաններ, դահլիճը, գրադարանը, վերջինս հագեցվել է նաեւ տարբեր ուսումնամեթոդական նյութերով:

Ակադեմիայում ներկայումս ուսանում է 1000 ուսանող, տարեկան վերապատրաստվում է 2000 մասնագետ, որից 1700-ը հանրապետության կառավարման մարմինների եւ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ են, 300-ը՝ փրկարարներ:

Ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գնդապետ Համլետ Մաթեւոսյանը նախարար Արմեն Երիցյանին տեղեկություններ ներկայացրեց ակադեմիայում իրականացված վերանորոգման աշխատանքների վերաբերյալ:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ակադեմիայի ղեկավար կազմին կատարված աշխատանքների համար: Ճգնաժամային կառավարման ակադեմիան այն եզակի կառույցներից է, որտեղ, իմ հանձնարարությամբ, մեր մասնագետները վերապատրաստվում եւ որակավորման բարձրացման դասընթացներ են անցնում: Այս առումով նաեւ կարեւորում եմ ակադեմիան լավ մասնագետներով համալրելու հարցը», - շրջայցից հետո ակադեմիայի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ նշեց նախարար Երիցյանը ՝ հավելելով, որ այսօր առաջնահերթ է դարձել նաեւ համայնքի ղեկավարների համար վերապատրաստման դասընթացների անցկացումը:

ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը ներկաներին իրազեկեց ՀՀ վարչատարածքային բարեփոխման, մասնավորապես՝ համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ:

Կառավարության որոշմամբ մայիսից մեկնարկելու է պիլոտային ծրագիր հանրապետության երեք մարզում: Նախարարի գնահատմամբ ծրագիրը նոր հնարավորություններ կստեղծի համայնքների զարգացման ծրագրերի իրականացման, առաջնահերթ խնդիրների լուծման համար:

Ակադեմիայի աշխատակիցների հետ նախարարը քննարկեց նրանց հուզող հարցերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ