News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լեհաստանի Գդանսկ քաղաքի Հայկական նրբանցքում գտնվող Սուրբ Պողոս Պետրոս կաթոլիկ եկեղեցու շրջակայքում տեղակայված հայկական խաչքարի մոտ, մարտի 20-ին, Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային թեմի առաջնորդ Ցեզարի Անուսեւիչի կողմից հոգեհանգստի կարգ մատուցվեց՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, որից հետո տեղի ունեցավ մոմավառություն ու ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Միջոցառմանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, Գդանսկի քաղաքային իշխանությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային թեմի առաջնորդի ուղեկցությամբ դեսպան Ղազարյանը շրջայց կատարեց Սուրբ Պողոս Պետրոս կաթոլիկ եկեղեցու տարածքում, ծանոթացավ եկեղեցու վերանորոգման ծրագրին եւ գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրանցամատյանում:

Նույն օրը Գդանսկի պատմության թանգարանում մեկնարկեց Լեհաստանում բնակվող ճանաչված հայ նկարիչ Գագիկ Պարսամյանի «Ծաղիկների ջրվեժ» խորագրով նկարների ցուցահանդեսների շարքը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցահանդեսն իրականացվում էր Լեհաստանում ՀՀ դեսպանության եւ Գդանսկի քաղաքապետարանի հովանու ներքո:

Միջոցառմանը ներկա էին դեսպան Ղազարյանը, Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը, պատմության թանգարանի տնօրեն Ադամ Կոպերկիեւիչը, Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային թեմի առաջնորդ Ցեզարի Անուսեւիչը, Գդանսկի քաղաքապետարանի, Գդանսկում եւ հարակից բնակավայրերում ապրող հայ համայնքի, հասարակական կազմակերպությունների, մշակութային հիմնադրամների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ցուցահանդեսում ներկայացված 100 նկարները խորհրդանշում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, իսկ պատկերված ծաղիկների ջրվեժը՝ հայ ժողովրդի վերածնունդը: «Ծաղիկների ջրվեժ» խորագրով թվով 10 ցուցահանդեսներ կազմակերպվելու են նաեւ ինչպես Լեհաստանի, այնպես էլ Եվրոպայի մի շարք քաղաքներում, եւ ավարտվելու են Հայաստանում:

Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով ելույթ ունեցան դեսպան Ղազարյանը, Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը եւ Գդանսկի պատմության թանգարանի տնօրեն Ադամ Կոպերկիեւիչ, ովքեր իրենց գոհունակությունը հայտնեցին Գագիկ Պարսամյանին՝ հրաշալի եւ նրբագեղ նկարների, հայ-լեհական մշակութային կապերի ամրապնդման գործում ցուցաբերած իր հոգատարության եւ գեղեցիկ միջոցառման կազմակերպման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ