News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին զենք վաճառելն ընդամենն առեւտուր է։ Այսօր՝ մարտի 24-ին, նման կարծիք հայտնեց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս)։

«Եթե չլինի Ռուսաստանը, Ադրբեջանը զենք կարող է գնել այլ երկրից։ Ինքս կարծում եմ, որ զենքի վաճառքն առեւտուր է, բիզնես։ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելն անհամեմատելի է այն օգնության հետ, որ ՌԴ-ն անում է Հայաստանի համար»,- ասաց Կոմանդոսը։

Նշենք, որ մարտի 18-ին «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային ֆորումի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերություններում մեծ դեր է խաղում ռազմական համագործակցությունը։ «Այդ հարաբերություններում մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ Ռուսաստանը տարբեր պատճառներով զինամթերք է վաճառում Ադրբեջանին։ Խնդիրն այստեղ ոչ թե վաճառվող զինամթերքի որակն է, այլ այն հանգամանքը, որ սահմանին կանգնած հայ զինծառայողը գիտակցում է, որ իրեն փորձում են սպանել ռուսական զենքով։ Սա խնդիր է, եւ այն պետք է լուծել»,- ասել է նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ