News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի փաստաբանների պալատի Արմավիրի մարզային համակարգողի գրասենյակը, Արմավիրի մարզպետարանը եւ էջմիածնի քաղաքապետարանը, Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի տանը կազմակերպել էին գիտաճանաչողական միջոցառում նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, որին մասնակցել է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատի Արմավիրի մարզային գրասենյակի համակարգող Գուրգեն Գրիգորյանը, ով նշել է, որ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում Արմավիրի մարզային գրասենյակը կազմակերպում է արդեն երկրորդ անգամ, որի նպատակն է իրավական գնահատական տալը Ցեղասպանություն իրականացրած Թուրքիայի գործողություններին: Նրա խոսքով Փաստաբանների պալատում գործում է հանձնախումբ, որտեղ քննարկվում են ցեղասպանության ճանաչմանը հասնելուն իրավական գործընթացների մասին հարցեր:

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն էլ հայտնել է, որ հայերը պետք է էլ ավելի բարձրացնեն իրավագիտակցությունը, քանի որ այն հայ ժողովրդի ընդհանուր շահն է պահանջում:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել մարզի փաստաբաններ, ուսուցչուհիներ, մարզպետարանի աշխատակիցներ եւ դպրոցների աշակերտներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ