News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո  Հայաստանի եւ Եվրամիության միջեւ անորոշ հարաբերությունների փուլը վստահորեն հաղթահարվել է։ Այս մասին մարտի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար փորձագետ Կարեն Բեքարյանը։

Նրա խոսքով՝ եվրոպական կառույցների կողմից (Եվրոպայի ժողովրդական կուսակցություն, Եվրախորհրդարան, «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողով) վերջերս ընդունած բանաձեւերով եւ Հայաստան-ԵՄ Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ընդունած եզրափակիչ փաստաթղթով կողմերը հստակ պատրաստակամություն են հայտնում զարգացնել հարաբերությունները եւ ոչ մի դեպքում դրանք կախվածության մեջ չդնել ստեղծված իրավիճակից։

«Մայիսին Ռիգայում կկայանա ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովը, եւ դրա նախօրեին կողմերի միջեւ ավարտվել է խորհրդակցությունների փուլը»,- նշել է Բեքարյանը։ Անդրադառնալով Ռիգայի  գագաթնաժողովից սպասվող ակնկալիքներին՝ քաղաքագետը նշեց, որ Հայաստանի հետ համագործակցության համաձայնագրային իրավական  հիմքերի ամրապնդման համար անհրաժեշտ է ԵՄ բանակցային թիմին մանդատ տրամադրել։ «Մեր բանակցային թիմից մենք սպասում ենք ընդլայնել Եվրամիության հետ համագործակցության շրջանակը»,- եզրափակել է Կարեն Բեքարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չեխիայի նախագահը երկրում եվրոն ընդունելու կոչ է արել
Պետր Պավելը կոչ է արել Չեխիայում եվրո ընդունել...
ԵՄ գրեթե բոլոր պետությունները թիրախ են ռուսական քարոզչության համար. Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար
Եվրամիության գրեթե բոլոր պետությունները ռուսամետ քաղաքականության թիրախ են...
Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել. Խերտ Յան Կոոպմանը՝ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին...
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Ապրիլի կեսերին «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության Խաղաղության հիմնադրամից…  
Կարևոր այց Հայաստան Եվրամիություն-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի միջոցառումից հետո․ Կուպման
Ակնկալում եմ Հայաստանի մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպմանը…
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Հանդիպումների ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել իրավապահ մարմինների վարչարարությանն ու բարեփոխումների գործընթացի իրականացման...
Ամենաշատ