News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ՀՀ-ում դեկտեմբերի 9-ին ուզում են նշել բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը: Համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագիծը ԱԺ-ում նախաձեռնել են «Ժառանգություն» եւ ՀՀԿ խմբակցությունների պատգամավորները:

Այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ նիստում օրինագծի համահեղինակ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշել է, որ հայերը, որպես հանուն ցեղասպանության ճանաչման պայքարող ժողովուրդ, հարգանքով են լցված ցեղասպանություն վերապրած եւ այդ ցավն զգացած ժողովուրդների նկատմամբ: Հայաստանը պայքարում է ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլեւ մարդկության դեմ ուղղված բոլոր հանցագործությունների ճանաչման համար եւ դրանց ժխտման դեմ:

Որպես հիշատակի օր ընտրված է դեկտեմբերի 9-ը, քանի որ 1948 թվականի այդ օրն ընդունվել է ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան:

«Աշխարհում արդեն կան ցեղասպանությունների զոհերի հիշատակի օրեր. ապրիլի 7-ին Ռուանդայի ցեղասպանության, հունվարի 27-ին Հոլոքոստի, մայիսի 19-ին հույների ցեղասպանության, օգոստոսի 7-ին ասորիների ցեղասպանության, մայիսի 27-ին Կամբոջայում ցասումի օրն է: Մենք ուզում ենք հարգանքի տուրք մատուցել բոլոր այդ հանցագործությունների զոհերին»,-հայտարարել է Զաքարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ