News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ցեղասպանության մասին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարությունը հակասում է Հայաստանի շահերին։ Այս մասին մարտի 24-ին խորհրդարանում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի արած հայտարարությունը։

«Շատ տխուր է, երբ նման հայտարարություններ է անում մարդը, որը բարձր պաշտոններ է զբաղեցրել եւ եղել է հանրապետության նախագահը։

Իր այսօրվա հայտարարության մեջ Տեր-Պետրոսյանը գրել էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարը միայն  հայկական սփյուռքի խնդիրը պիտի լինի, թող ամեն մեկն իր ապրած երկրի հետ աշխատանքներ տանի։ Այսինքն՝ Հայաստանին չպիտի՞ վերաբերի այն փաստը, թե ճանաչում են Ցեղասպանությունը, թե  ոչ։ Այսպե՞ս է նա մոտենում մեր արտաքին քաղաքականության կարեւորագույն հարցին։ Զարմանք է առաջացնում նաեւ Տեր-Պետրոսյանի կոչը՝ Ցեղասպանության հարցում Թուրքիայի վարած քաղաքականությունը արգելք չհամարել Անկարայի եվրաինտեգրման ճանապարհին։ Այսինքն ի՞նչ, մենք պետք է գնանք եւ թուրքերին ասենք՝ մի՛ ճանաչեք Հայոց ցեղասպանությունը։ Նման հայտարարությունը ոչ մի կերպ չի ծառայում մեր ազգի շահերին։

Նմանօրինակ հայտարարություններ չի կարելի անել անգամ քաղաքական թոշակառուի կյանքի հանդեպ ցավից։ Հարգելի՛ պարոն առաջին նախագահ, ես հասկանում եմ, որ նման կյանքը շատ դառն է ձեզ համար, սակայն ընդունենք ի գիտություն, որ պետական շահերին ծառայելը շատ կարեւոր է։ Իսկ այն, ինչ Դուք եք ասում, չի բխում մեր պետության շահերից»,- հայտարարել է Շարմազանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ