ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզաբանվել են Երեւանի պետական համալսարանի մասնաշենքում պայթուցիկ սարքի տեղադրման վերաբերյալ մարտի 19-ին եւ 20-ին Երեւանի տարբեր քարտֆոններից ոստիկանության 1-02 ծառայությանը սուտ հաղորդումներ տված անձինք: Այս մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:
«Պարզվել է, որ մարտի 19-ին, անձնական խնդիրները լուծելու նպատակով ահաբեկչության մասին կեղծ ահազանգը տվել է Երեւանի պետհամալսարանի ուսանող, անբավարար առաջադիմության պատճառով հեռացման ներկայացված, Երեւանի բնակիչ Արամ Հ.-ն: Վերջինիս խնդրանքով մարտի 20-ին ահաբեկչության մասին սուտ երկու հաղորդում է տվել Արթիկ քաղաքի բնակիչ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Սուսաննա Մ.-ն:
Ահաբեկչության մասին սուտ հաղորդումներ տալու փաստերով հարուցված քրեական գործի քննությունը վարում է ՀՀ Քննչական կոմիտեն: Արամ Հ.-ն ձերբակալված է, իսկ Սուսաննա Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին»,-ասված է հաղորդագրությունում: