Curiosity մարսագնացը հերթական բացահայտումն է արել՝ Կարմիր մոլորակի երեք շրջաններում հայտնաբերելով ազոտի հետքեր նիտրատի տեսքով։
Ազոտի առկայությունը թույլ է տալիս ենթադրել, որ ինչ-որ ժամանակ Մարսի վրա գոյություն է ունեցել էկոհամակարգ, գրում է Gazeta-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել որ Curiosity-ի մարսագնացի հետազոտություններն ապացուցել էին Մարսի մթնոլորտում մեթանի առկայությունը։