News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը (նստավայրը` Հանոյ) մարտի 24-ին, հանդիպել է Ֆիլիպինների առեւտրի եւ արդյունաբերության նախարարի տեղակալ Ադրիան Քրիստոբալի հետ, որի ժամանակ նրանք քննարկել են առեւտրատնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ նպատակով երկուստեք ընդգծվեց ոլորտը կարգավորող իրավապայմանագրային դաշտի հաստատման, երկու երկրների գործարար շրջանակների միջեւ կապերի հաստատման կարեւորությունը: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում գինեգործության, կոնյակագործության, թանկարժեք քարերի մշակման, դեղագործության, էներգետիկայի եւ մի շարք այլ ուղղություններով համագործակցության հնարավոր ծրագրերի վերաբերյալ:

Դեսպան Վարդանյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացը` նշելով, որ անդամակցությունը նոր հնարավորություններ է ստեղծել ինչպես Հայաստանի տնտեսության զարգացման, այնպես էլ միջազգային տնտեսական համագործակցության գործընթացներում Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածության համար: Դեսպանը ներկայացրեց նաեւ ԱՄՆ-ի, եվրոպական պետությունների եւ ԵՄ-ի հետ առկա համագործակցությունը: Անդրադարձ կատարվեց Հայաստանի ներդրումային միջավայրին, իրականացվող ներդրումային ծրագրերին եւ ֆիլիպինյան ընկերությունների կողմից այդ ծրագրերին մասնակցելու հնարավորությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ