News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր՝ մարտի 25-ին, մեկնարկել է № 524 «Երկաթուղային տրանսպորտ» ստանդարտացման հարցերով Միջպետական տեխնիկական կոմիտեի (ՄՏԿ 524) հերթական նիստը:

Նիստի շրջանակներում քննարկվելու են 2014 թ. աշխատանքի արդյունքները եւ նպատակները 2015-ի համար, երկաթուղային տրանսպորտի ապահովության հարցերը, ինչպես նաեւ նախատեսվում է հանդիպում անցկացնել Հայաստանի երկաթուղային ոլոտում աշխատող արտադրողների հետ:

Պատվիրակներին ողջունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք: Ընկերության ղեկավարը ներկայացրեց նաեւ ՀԿԵ-ի գործունեությունը՝ ընդգծելով, որ եկրաթուղին՝ երիտասարդ եւ դինամիկ զարգացող ընկերություն է, որը արդյունավետ համագործակցում է ինչպես Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի անդամ-երկրների հետ, այնպես էլ ՄՏԿ 524-ի մասնակիցների հետ:

Վիկտոր Ռեբեցը նշեց, որ ՀԿԵ աշխատանքին եւ ձեռքբերումներին պատվիրակները կծանոթանան երկաթուղային օբյեկտներ այցերի ժամանակ: Մասնավորապես նախատեսվում է այցելել Երկաթուղային ենթակառուցվածքի ախտորոշման ճանապարհային կենտրոն, Ուսուցման ճանապարհային կենտրոն:

Նիստի մասնակիցներին ողջունել են նաեւ Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության կից գործող Ստանդարտների ազգային ինստիտուտի պետի տեղակալ Գեւորգ Նազարյանը եւ ՄՏԿ 524 նախագահի տեղակալ Սերգեյ Լյովինը:

ՄՏԿ 524-ը հանդիսանում է Ստանդարտացման, մետրոլոգիայի եւ սերտիֆիկացման հարցերով միջպետական խորհրդի աշխատանքային կառույց:

Այն ձեւավորվել է 2010 թվականի նոյեմբերի 25-ին Միջպետական խորհրդի 38-րդ նիստի ընթացքում ընդունված որոշման համաձայն` երկաթուղային տրանսպորտի ոլորտում գործող միջպետական ստանդարտների, կանոնների մշակման, միջազգային չափանիշներին ներդաշնակեցման, միջազգային, տարածաշրջանային եւ ազգային չափանիշների կիրառման նպատակով:

Կոմիտեի անդամ են հանդիսանում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը: Դիտորդի կարգավիճակով կոմիտեի աշխատանքներին մասնակցում են Մոլդովան եւ Տաջիկստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ