News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման մարտահրավեր է նետել կին քաղաքական գործիչների ոճի «մերկելիզացմանը»։ Այս մասին գրում է The New York Times-ը։

Հոդվածի հեղինակը որպես օրինակ է բերում Kenzo-ի զգեստը, որով ամերիկացի նախագահի կինը Let Girls Learn կրթական քարոզարշավի շրջանակներում ժամանել էր Ճապոնիա։ Ըստ հոդվածագրի՝ այդ զգեստն արտահայտում էր 1950-ական թթ. կանացի ոճը։

Հեղինակը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ԱՄՆ առաջին տիկինն նախընտրում է գերազանցապես «աղջկական» ոճը։ «Մենք այսօր ապրում ենք  կին քաղաքական գործչի կերպարի մերկելիզացման ժամանակաշրջանում, երբ այնպիսի կին քաղաքական գտործիչներ, ինչպիսիք են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնական միջոցառումներին ներկայանում են տաբատ կոստյումով»,- գրում է հեղինակը՝ նշելով, սակայն, որ դրանում ոչ մի սխալ բան չկա, փոխանցում է Gazeta-ն։

Let Girls Learn քարոզարշավի շրջանակներում հանդիպելով աղջիկներին՝ Միշել Օբաման հասկացնել է տալիս, որ նրանք կարող են կանացի տեսք ունենալ եւ միաժամանակ երազել բարձրագույն իրավաբանական կրթության մասին։ Կարծրատիպը հաղթահարելու համար անհրաժեշտ է պայքարել դրա դեմ եւ ստիպել մյուսներին հաղթահարել սեփական նախապաշարմունքները, եզրափակում է հոդվածագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ