News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ-ն 3-րդ եւ վերջնական ընթեցմամբ ընդունել է «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին» օրինագիծը: կողմ է քվեարկել 104, դեմ 2, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:

Օրենքը սահմանում է պաշտպանական ոլորտում պատվերի ձեւավորման եւ դրա տեղաբաշխման, ինչպես նաեւ ՊՆ-ին հաշվետվողականության սկզբունքները: Սահմանվում է նաեւ պաշտպանական ձեռնարկությունների սուբսիդավորման կարգը, ինչպես նաեւ աջակցությունը ինովացիաների իրականացման հարցում:

Օրինագիծը նաեւ հաստատում է ձեռնարկությունների ցանկը, որոնք իրավունք ունեն աշխատել ռազմաարդյունաբերական համալիրում, նաեւ նրանց ներկայացվող պահանջները:

Օրինագծի համաձայն, ռազմաարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականությունը հաստատում է երկրի նախագահը, իսկ համակարգում է հատուկ խորհուրդը՝ վարչապետի գլխավորությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ