News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր` հուլիսի 23-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում նախատեսված էր անցկացնել հանրահավաք, որը պետք է կոչ ընդուներ` ուղղված միջազգային հանրությանը, ԼՂՀ-ն ճանաչելու պահանջով: Նման հանրահավաքի առիթ էր դարձել Հաագայի միջազգային դատարանի որոշումը, ըստ որի Կոսովոն միակողմանի անկախության հռչակելով Սերբիայից ոչ մի միջազգային օրենք չի խախտել:

Սակայն, ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանը,  ԼՂՀ ԱԺ քաղաքական ուժերը նախընտրել են հանրահավաքի փոխարեն հանդես գալ համատեղ հայտարարությամբ: «Հանրահավաքը ԼՂՀ դիրքորոշումը բոլոր կառույցներին հասցնելու միջոց էր, սակայն քաղաքական ուժերը որոշեցին գնալ այլ ճանապարհով եւ հանդես գալ համատեղ հայտարարությամբ»,- ասել է Վահրամ Աթանեսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Սարգսյանը նշել էր, որ Ղարաբաղի տարբեր շրջաններում երիտասարդական կազմակերպությունների մասնակցությամբ մարդիկ դուրս են գալիս փողոց եւ արտահայտում իրենց դրական դիրքորոշումը կապված  Հաագայի միջազգային դատարանի որոշման հետ: Մարտունիում կեսօրին հանրահավաք արդեն տեղի է ունեցել:

Հիշեցնենք, որ Հաագայում գտնվող ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 22–ի վճռում ասվում է, որ Կոսովոյի՝ Սերբիայից անջատվելով եւ  միակողմանիորեն անկախ հռչակվելով՝ որեւէ միջազգային օրենք չի խախտել: Մինչ օրս Կոսովոյի անկախությունը ճանաչել է ավելի քան վեց տասնյակ երկիր, այդ թվում ԱՄՆ-ն ու Եվրամիության 27 անդամ երկրներից 22-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ