News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը շարունակում է աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ երկու կողմին էլ խրախուսում է առանց նախապայմանների երկխոսություն սկսել: Այս մասին մարտի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

Նրա խոսքով, ԵՄ-ն նաեւ ֆինանսական աջակցություն է տրամադրում՝ փորձելով խթանել այն նպատակին հասնելու գործընթացը: «Մենք 2 մլն եվրոյի շարունակական ծրագիր ունենք, որը նպաստում է մարդկանց շփումների միջոցով կողմերի միջեւ վստահություն հաստատելուն՝ նպաստելով մշակութային եւ կրթական գործունեությանը, ինչպես նաեւ երկու հասարակությունների մասին հավասարակշռված տեղեկատվության տարածմանը»,- նշեց Տրայան Հրիսթեան:

Ըստ դեսպանի, ԵՄ-ն հավատում է, որ ողբերգության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները հայ-թուրքական հարաբերությունների բարելավման եւ «այդ հարաբերությունների զգայուն ասպեկտների հաղթահարման» լավագույն առիթը կդառնան:

«Կցանկանայի նաեւ հավելել, որ հստակ քաղաքական կամք է անհրաժեշտ՝ անցյալի հետ հաշտեցման եւ ձեր ընդհանուր պատմության այդ ողբերգական դրվագը համատեղ քննարկելու համար, ինչը, իհարկե, կնպաստի երկկողմ հարաբերությունների կարգավորմանը»,- ամփոփեց Հրիսթեան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ