News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Ալպերում մարտի 24-ին կործանված Germanwings ընկերության օդանավն անկում է ապրել թռիչքի ամենաանվտանգ փուլում: Այս մասին ասված է Associated Press գործակալության վերլուծաբան Սքոթ Մեյերովիցի հոդվածում:

Ինքնաթիռի հետ կատարվածի գաղտնիքի բացահայտման առաջին բանալին հենց բեկորները կտան: Եթե դրանք բավական կոմպակտ են ընկել, նշանակում է՝ ինքնաթիռն ամբողջությամբ լեռներին է բախվել: Իսկ եթե բեկորները տարածված են, նշանակում է՝ օդանավը, հավանաբար, մասերի է բաժանվել օդում:

Վերլուծաբանը նշում է, որ Բարսելոնից Դյուսելդորֆ է ուղեւորվել Airbus A320 ինքնաթիռը՝ ժամանակակից ավիացիայի աշխատավոր ձիուկը: Ամբողջ աշխարհում ավելի քան 3600 նման օդանավեր են թռչում:

A320-ի ընտանիքն անվտանգության լավ ցուցանիշներ ունի: Հենց այս օդանավն է 1991 թվականին մատակարարվել Lufthansa-ին (Germanwings-ի մայր ձեռնարկությունը) եւ 46.700 չվերթների արդյունքում շուրջ 58.300 ժամ թռիչք իրականացրել:

Մեյերովիցը մի քանի վարկած է ներկայացնում, թե ինչ կարող էր տեղի ունենալ ինքնաթիռի հետ: Նախ՝ արագ դեկոմպրեսիա: Ինքնաթիռը 24 տարվա ընթացքում օրական ավելի քան 5.3 թռիչք է իրականացրել: Եվրոպայում կարճատեւ թռիչքներ իրականացնող ինքնաթիռի համար դա անսովոր է, սակայն, ամեն դեպքում, նորմայի սահմաններում: «Եթե ինչ-ինչ պատճառներով արագ դեկոմպրեսիայի ինչ-որ տեսակ է տեղի ունեցել, ապա առաջին բանը, որ պետք է անեին օդաչուները, ինքնաթիռը 10.000 ոտնաչափից ներքեւ իջեցնելն էր, որպեսզի շնչելու հնարավորություն լիներ»,- գրում է վերլուծաբանը:

Մյուս վարկածը վերաբերում է տեխնիկական սխալին: Airbus-ի խցիկն ամենալավ մտածվածներից է, սակայն թերություններ պատահում են: Օրինակ, բոլորովին վերջերս Lufthansa-ի A321-ը մեկ րոպեի ընթացքում շուրջ 4.000 ոտնաչափ ներքեւ իջավ, երբ օդաչուն անսպասելիորեն իջեցրեց ինքնաթիռի քիթը: Նոյեմբերյան միջադեպից հետո Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունն օդաչուներին նախազգուշացրեց ցուցիչների տեղեկությունների հնարավոր սխալի մասին:

Եվս մեկ վարկած էլ ահաբեկչությունն է: Հեղինակը նշում է, որ հանցավոր գործունեության հետ ավիաաղետի որեւէ կապի նախանշան չկա, սակայն նման գործողությունները բացառել առայժմ չի կարելի:

Վերջապես, գոյություն ունի նաեւ օդաչուների սխալի վարկածը: Օդաչուները կարող էին պատահաբար ինքնաթիռը հասցնել բարձրության գագաթնակետին կամ իջեցման ռեժիմի եւ չկարողանալ կառավարել այն: Հնարավոր է նաեւ, որ օդաչուներն այնքան կենտրոնացած են եղել ինքնաթիռի բարձրությունը 10.000 ոտնաչափից ներքեւ իջեցնելու ուղղությամբ, որ լեռներին չափազանց մոտենալու հանգամանքը գիտակցել են, երբ արդեն շատ ուշ է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Լիտվայում օդապարիկն ընկել է տների վրա, տուժել է 7 մարդ
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Կլայպեդայից ոչ հեռու, Շիլուտի շրջանում...
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ․․․
Ամենաշատ