News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտը ողջունում է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը, որը ճանաչել է Կոսովոյի անկախությունը: «Եթե Կոսովոյի անկախության ճանաչումը Հաագայի դատարանի կողմից նպաստի ԼՂՀ միջազգային ճանաչմանը, ապա մենք միայն կողջունենք այդ որոշումը»,- հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով, ՄԱԿ-ի դատարանի վճիռը կարեւորագույն  իրադարձություն է: «Սակայն չնայած դրան՝ մենք կշարունակենք ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված մեր աշխատանքները։ Նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել, եւ համաձայն դրա՝ մեր կյանքում նոր զարացումներ տեղի կունենան»,- ասել է Բակո Սահակյանը:

Նա նշել է, որ միաժամանակ անհրաժեշտ է հավասարակշռված դիրքորոշում հանդես բերել Հաագայի դատարանի այդ վճռին: «ԼՂՀ-ն ու Հայաստանը պետք է հանդես գան նույն դիրքորոշմամբ»,- հայտարարել է ԼՂՀ նախագահը: Հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Ստեփանակերտից:

Հիշեցնենք, որ Հաագայում գտնվող ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 22–ի վճռում ասվում է, որ Կոսովոյի՝ Սերբիայից անջատվելով եւ  միակողմանիորեն անկախ հռչակվելով՝ որեւէ միջազգային օրենք չի խախտել: Մինչ օրս Կոսովոյի անկախությունը ճանաչել է ավելի քան վեց տասնյակ երկիր, այդ թվում ԱՄՆ-ն ու Եվրամիության 27 անդամ երկրներից 22-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ