News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լիտվայի Սեյմի՝ Արտաքին քաղաքական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Բենեդիկտաս Յուոդկան ընկել է ադրբեջանական լրատվամիջոցների լարած թակարդը։

Լիտվացի պատգամավորը haqqin.az-ին տված հարցազրույցում Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ էր արել Ղարաբաղի հիմնախնդրի այնպիսի լուծում գտնել, որը ընդունելի կլիներ երկու կողմերի համար։ Այս հայտարարությունը ադրբեջանական մամուլը մեկնաբանել էր որպես «Ադրբեջանին հայտնած աջակցություն»։

 «Ես վստահորեն կարող եմ ասել, որ Լիտվան միշտ հարգել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքը՝ պետությունների տարածքային ամբողջականությունը։ Այդ դիրքորոշումն անփոփոխ է մնում։ Մենք հարգում ենք մեր հարեւանների սահմաններն ու ինքնիշխանությունը։ Որպես ԵՄ անդամ պետություն՝ մենք լիովին աջակցում ենք Մինսկի խմբի հետ համագործակցելու ԵՄ ջանքերին, որի նպատակն է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով եւ նորմերով հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ես անկեղծ հույս եմ հայտնում, որ Ադրբեջանն ու Հայաստանը կկարողանան երկու կողմի համար ընդունելի լուծում գտնել»,- մեջբերում է պարբերականը պատգամավորի խոսքը։

Հայտարարության մեջ «Ադրբեջանին աջակցելու» մասին ոչ մի խոսք չի գնում։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի  տարածքային ամբողջականությանը, ապա Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանական Հանրապետության կազմում չի եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ