News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Օտտավայում, մարտի 25-ին տեղի ունեցավ Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի տարեկան նիստը, որի շրջանակներում խմբի նախագահ վերընտրվեց պահպանողական կուսակցության անդամ, պատգամավոր Հարոլդ Ալբրեխտը:

Նիստին մասնակցեցին ինչպես Կանադայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի ու սենատի անդամներ, այնպես էլ ներկայացուցիչներ հայկական հարցերին իրազեկման կազմակերպություններից:

Տարեկան նիստին ելույթով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով ողջունեց բարեկամության խմբի անդամներին, խոսեց երկողմ միջխորհրդարանական կապերի զարգացումից ու խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունից:

Նիստի ընթացքում քննարկվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Սիրիայից Հայաստան ժամանող փախստականներին օգնության տրամադրման հարցը, բարեկամության խմբերի միջեւ ակտիվ համագործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ