News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պարտադիր կրթությունը 9-ից 12 տարվա տարածումը կարող է, ի թիվս այլնի, նվազեցնել հանցավորության մակարդակը դեռահասների շրջանում։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:

Նա նշել է, թե ոստիկանությունից հատուկ հարցում է արել դեռահասների շրջանում հանցավորության մակարդակի վերաբերյալ եւ համեմատել երեխաների կրթական մակարդակի հետ։ Պարզվել է, որ ավելի շատ իրավախախտումներ են արել այն երեխաները, որոնք 9-րդ դասարանից հետո լքել են դպրոցը։

Ուստի ավելի լավ է, որ աշակերտն ավագ դպրոց գնա, քան հայտնվի փողոցում։ Նրանց պետք է կյանքում իրենց տեղը գտնելու շանս տալ, ասել է նախարարը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ