News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը խուզարկել է կործանված A320-ի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցի բնակության վայրերը, որին կասկածում են միտումնավոր կերպով ինքնաթիռը կործանման տանելու մեջ: Այս մասին հաղորդվում է Die Zeit-ի բլոգում:

Խուզարկել են Դյուսելդորֆի ծայրամասում գտնվող Լյուբիցի բնակարանը, ինչպես նաեւ Մունթաբաուրում գտնվող տունը, որտեղ նա ապրել է իր ծնողների հետ: Խուզարկությունների արդյունքների մասին ոչինչ չի հաղորդվում:

28-ամյա օդաչուին կասկածում են 150 ուղեւոր ունեցող օդանավը միտումնավոր կերպով կտրուկ վայրէջքի տանելու մեջ: Այդպիսով նա, փաստորեն, զանգվածային սպանություն է կատարել: Ըստ Ինտերֆաքսի, նա դեմ արդեն քրեական գործ է հարուցվել:

Երկրորդ օդաչուի մեղավորության մասին եզրակացությունն արվել է «սեւ արկղերից» մեկի տվյալների վերծանումից հետո: Մարսելի դատախազ Մորիս Ռոբենը հաղորդել է, որ աղետից առաջ Լյուբիցն օդաչուական խցիկում մենակ է մնացել եւ սկսել է մտածված կերպով կտրուկ վայրէջք կատարել: Օդանավի հրամանատարը, որը, ամենայն հավանականությամբ, զուգարան է գնացել, փորձել է դուռը կոտրելու միջոցով խցիկ մտնել, սակայն երկրորդ օդաչուն նրան ներս չի թողել:

Դատախազը հայտարարել է, որ, ըստ ստացված տվյալների, Լյուբիցի մոտ խուճապ չի եղել, նա հանգիստ է շնչել: Ահաբեկչության մասին վարկածը Մարսելի դատախազությունում կասկածելի են համարում: Այստեղ նշում են, որ ուսումնասիրելու են Լյուբիցի շրջապատին:

Ինչ վերաբերում է ուղեւորներին. սեւ արկղի տվյալների համաձայն, նրանք ինքնաթիռի վայր ընկնելը գիտակցել են վերջին պահին: Այդ ժամանակ ձայնագրությունում ճիչեր են լսվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ