News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է «Արեւիկ» մանկական բուժմիավորում, որտեղ սկսել են իրականացվել մասնակի վերանորոգման ու տարածքի բարեկարգման աշխատանքներ:

Նախարարը տեղում ծանոթացել է աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ, հստակեցրել դրանց կատարման ժամկետները: Այցի շրջանակներում կազմակերպվել է հանդիպում բուժանձնակազմի հետ, քննարկվել են բուժմիավորումում նոր ծառայությունների, սարքավորումների եւ տարբեր տեսակի գործիքների ներդրման հետ կապված խնդիրները:

Այդ առիթով նախարարը բուժմիավորման տնօրինությանը հանձնարարել է բարձրացված հարցերի վերաբերյալ նախարարություն ներկայացնել հիմնավորված առաջարկներ եւ հավաստիացրել է ներկաներին, որ վերանորոգմանը զուգահեռ բուժհիմնարկը կհամալրվի նաեւ համապատասխան սարքավորումներով, միջանցքներում կտեղադրվեն բավարար քանակությամբ նստարաններ, հեռուստացույցեր եւ կստեղծվեն բոլոր պայմանները հարմարավետություն ապահովելու համար:

Կստեղծվի նաեւ շուրջօրյա պահակային հերթապահություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ