News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու եւ մի քանի ոստիկանի վիրավորելու մեջ մեղադրվող Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստին այսօր՝ մարտի 27-ին, Երեւանի Կենտրոն եւ Նոփրք Մարաշ վարչական շրջանների դատարանում գործով վկաները  հակասական ցուցմունքներ տվեցին:

Գործով վկա Արտակ Օհանյանը դատարանում հայտարարեց, որ Հայկ Կյուրեղյանը մեքենայի վրա բարձրանալով բացականչել է. «Այստեղ մի հատ ոստիկան չկա՞, մոտիկ գա կրակեմ»: Վկան նաեւ նշեց, որ Հայկ Կյուրեղյանը սեռական բնույթի հայհոյանքներ էր տալիս, այնինչ մյուս վկաները հակառակն էին պնդում:

Տուժող ոստիկան Սամսոն Ղարիբյանը դատարանում վկայություն տվեց, որ Հայկ Կյուրեղյանը կրակոցներ էր արձակում միայն ոստիկանների վրա եւ միայն նրանց վիրավորելու նպատակ ուներ:

«Ինքը սպիտակ մեքենայի վրա էր կանգնած, բղավում էր՝ չմոտենաք, կկրակեմ, մյուս ձեռքում էլ ինչ-որ սեւ բան էր, ասում էր՝ կպայթեցնեմ: Ինքը ուզում էր խանգարել դատական նիստը եւ բացահայտ արհամարհական վերաբերմունք էր դրսեւորում մեր պետության եւ հասարակության նկատմամբ: Ինքը միայն դիպուկ կրակում էր ոստիկանների ուղղությամբ, հավաքված քաղաքացիներին ու լրագրողներին չէր կրակում, այսինքն կոնկրետ իշխանության ներկայացուցիչներին էր ցանկանում վնասել»,-ասաց տուժողը՝ նշելով, որ ինքը վնասվածք է ստացել ձախ ուսի եւ ճակատի մոտ, դեպքից հետո էլ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բուժօգնություն է ստացել:

Այսօր նաեւ դատարանում վկայություն տվեցին գործով վկա ոստիկաններ Գեւորգ Սալմանյանը, Դավիթ Չիբուխչյանը, Արմեն Շահբազյանը նաեւ գործով վկա դատական կարգադրիչներ Սամվել Թադեւոսյանը, Գոռ Դանիելյանը:

Նշենք, որ դատական նիստին չէր մասնակցում Հայկ Կյուրեղյանը, որի նկատմամբ  դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով 10 ժամով նիստերին մասնակցելու իրավունքից զրկելու սանկցիա էր կիրառվել: Դատարանում ներկա էր նաեւ Հայկ Կյուրեղյանի պաշտպանը՝ Անժելա Հոբոսյանը, որը, սակայն, հարցեր չէր տալիս վկաներին, քանի որ ամբաստանյալի կողմից լիազորված չէր:

Դատական նիստն այսօր հետաձգվեց, հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 17-ին:

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին, եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկաններին նրան վնասազերծել եւ տարել էին ոստիկանություն։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ» և 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ