Հանրահայտ բուլղարացի ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» եւ Բուլղարիայի հավաքականի նախկին խաղացող Խրիստո Ստոիչկովը դեռ մեկ ամիս առաջ մեծ ուրախությամբ ընդունել է Խորեն Հովհաննիսյանի հոբելյանական հանդիպմանը մասնակցելու հրավերը։
«Նա մեծ ֆուտբոլիստ է, որը կերտել է հայկական ֆուտբոլի պատմությունը եւ իր հետքն է թողել համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ։ Ես տեսնում եմ, թե որքան շատ մարդիկ են ցանկացել մասնակցել այդ խաղին։ Բոլորը հիշում են, թե որքան սիրված է նա։ Հիշում եմ նրա հրաժեշտի խաղը, եւ թե ես որքան հուզված էի։ Վստահ եմ, այդ հանդիպումը նույնպես հուզիչ կլինի»,- լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ պատմեց Ստոիչկովը։
Եթե Դուք սիրում եք ֆուտբոլ, ապա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ MasterCard UEFA Champions League Քարտը հենց Ձեզ համար է:
MasterCard UEFA Champions League Քարտով կատարված գործառնությունների դիմաց քարտապանը կստանա UEFA ապրանքանիշը կրող պարգևատրում` ընտրելով այն www.uefa.com կայքի օնլայնխանութից` առանց որևէ լրացուցիչ ծախսերի:
Իսկ 2015թ մարտի 9-ից առաջին 1,000 MasterCard UEFA Champions League Քարտապան դարձած հաճախորդները կստանանՉեմպիոնների լիգայի և MasterCard-ի տարբերանշաններով մրցանակներ:
Մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Խոսելով Հայաստանի մասին՝ նա նշեց, որ այն հարուստ պատմությամբ փոքր երկիր է։ «Ես առանձնապես չեմ ճանաչում հայ ֆուտբոլիստներին։ Լավագույնը Հենրիխ Մխիթարյանն է»,- նշեց նա։
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե նրա կարծիքով ով է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, Ստոիչկովը հարցով պատասխանեց. «Իսկ ո՞վ է Ձեր կարծիքով»։ Իմ պատասխանին, թե ըստ իս Մեսին, նա հավելեց. «Դե ուրեմն Մեսին»։
Հիշեցնենք, որ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված խաղը կայանալու է մարտի 28-ին Երեւանի Հանրապետական ստադիոնում: Մրցելու են ԽՍՀՄ-ի եւ աշխարհի հավաքականները:
Վերա Մարտիրոսյան / Vera&Football