Երեւանի Մելքումով փողոցի շենքերից մեկի 13-րդ հարկից նետված երիտասարդ աղջիկն արտերկրից է: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ աղջիկը եկել էր բարեկամի տուն, որպեսզի հաջորդ օրը իրեն բժշկի տանեն: Ասում են, թե նա հոգեկան խնդիրներ է ունեցել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փրկարար ծառայությունը մարտի 27-ին, ժամը 20.56-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մելքումով փողոցի շենքերից մեկի բակում երիտասարդ կնոջ դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մելքումով փողոցի շենքերից մեկի բնակարանից (13-րդ հարկ) ցած է նետվել 22-ամյա Ս. Մ.-ն: