News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առաջիկա 5 տարիներին Չինաստանի օտարերկրյա ներդրումները կանցնեն 500 մլրդ դոլարից, իսկ արտահանվող ապրանքների ընդհանուր գումարը կկազմի 10 տրլն դոլար: Այս մասին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը՝ Բոայում ամենամյա Ասիական տնտեսական ֆորումի բացման ժամանակ:

«Չինաստանի տնտեսությունը զարգացման նոր փուլ է թեւակոխել, ինչը օգտակար կլինի աշխարհի բոլոր երկրների համար»,-հայտարարել է Չինաստանի առաջնորդը: Նա հայտնել է, որ ՉԺՀ-ի զբոսաշրջիկները այս ընթացքում ավելի քան 500 մլն այց կկատարեն արտասահմանյան երկրներ:

ՉԺՀ զարգացման եւ բարեփոխումների պետական կոմիտեի կանխատեսումների համաձայն՝ 2015-ին Չինաստանի կողմից այլ երկրներում ոչ ֆինանսական ուղղակի ներդրումների ծավալը կավելանա 10 տոկոսով՝ հասնելով 113 մլրդ դոլարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ