News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը «Քայլերթ հանուն արդարության» ինտերակտիվ առցանց-հարթակ է ստեղծել՝ նպատակ ունենալով մեծացնել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ արդարացի աջակցությանն ու հայ ժողովրդի համար ամուր անվտանգությանն ուղղված լայն զանգվածների մշտական մասնակցությունը: Այս մասին գրում է «Asbarez»-ը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ստեղծված www.marchtojustice.org հարթակի նպատակն է՝ օգնել ընդլայնել առանձին ակտիվիստների եւ հանրային խմբերի ազդեցությանը՝ առցանց այս գործիքի օգնությամբ ապահովելով պետական քաղաքականության մեջ եւ հասարակական կյանքում հայամետ ջանքերին:

Հարթակի օգնությամբ կարելի է ձայնագրել կամ կիսել կարճ տեսանյութեր, որոնք ընդգծում են, թե ինչու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հարմար ժամանակ՝ հայ ժողովրդի հանդեպ արդարության կոչերի ուժեղացման համար: Բացի այդ, ավտովատացված համակարգի օգնությամբ կարելի է նամակներ ուղարկել ընտրովի պաշտոնատար անձանց եւ միջազգային առաջնորդներին, ինչպես նաեւ միջոցառումների մասին տեղեկություններ եւ տեսանյութեր ներկայացնել ճանաչված սոցիալական կայքերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ