News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ընդդիմախոսները շատ կցանկանային Հայաստանում պետական հեղաշրջում տեսնել, բայց դա տեղի չունեցավ: Հայաստանի Ազգային ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի հետ համատեղ նիստում այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

«1915 թվականի սարսափելի եւ տխուր իրադարձությունների 100-րդ տարելիցի հիշատակմանն ընդառաջ՝ մեր «ռազմավարական ընկերները», ինչպես ես նրանց կոչում եմ, իսկ իրականում՝ մեր ռազմավարական ընդդիմախոսները, շատ կցանկանային այստեղ պետական հեղաշրջում իրականացնել: Սակայն տիկին Վիկտորիա Նուլանդի (ԱՄՆ պետքարտուղարի օգնական - խմբ.) ժամանումից առաջ հեղաշրջում տեղի չունեցավ: Ես ողջունում եմ Գագիկ Ծառուկյանի քաջությունը, որը հանուն իր ժողովրդի միակ ճիշտ որոշումը կայացրեց»,- հայտարարել է Սլուցկին:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության այն ժամանակվա ղեկավար Գագիկ Ծառուկյանը չեղյալ էր հայտարարել փետրվարի 20-ին Երեւանում նախանշված համազգային հանրահավաքը: Մարտի 5-ին նա հայտարարեց կուսակցության առաջնորդի պաշտոնից հրաժարվելու մասին:

Նկատենք, որ սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ այլ երկրի քաղաքական գործիչն ուղղակիորեն մեկնաբանում է ուրիշ պետության ներքին քաղաքականությունը: Մի շարք հայ պատգամավորների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներքին քաղաքանակության շուրջ մեկնաբանությունների փորձերը իշխող մեծամասնության կողմից կանխվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ