News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Սենթ Լուիսի համալսարանի գիտնականները պնդում են, որ բնությունը մարդուն այնպես է ստեղծել, որ վերջինս կարողանա հաղթահարել սիրելի մարդուց բաժանվելու հոգեբանական ցավոտ ապրումները, գրում է Daily Mail-ը:

Հետազոտության ընթացքում կամավորները ուղեղի սքանավորում են անցել (ՄՌՏ), որը ցույց է տվել, որ մարդը կարողանում է հաղթահարել բաժանումը եւ կյանքի նոր ուղեկից փնտրել այն բանի շնորհիվ, որ նրա ուղեղում կան նման խնդիրները հաղթահարելու հատուկ մեխանիզմներ, գրում է Mignews-ը:

Գիտնականները համեմատել են այդ գործընթացը հերոինից սուր կախվածության հետ: Հետազոտության ղեկավար Բրայան Բոութվելի կարծիքով սիրելի մարդուց բաժանվելը կարելի է համեմատել թմրանյութային կախվածության պատճառով առաջացող բացասական զգացողությունների հետ, քանի որ սերն ու թմրանյութերից կախվածությունը առաջ են բերում ուղեղի նույն հատվածի ռեակցիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ