News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու՝ Հայաստանի որոշումն ակնթարթային չէր: Այս մասին մարտի 28-ին Երեւանում ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի հետ համատեղ նիստում հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Նա նաեւ հավելեց, որ եվրասիական ինտեգրումը Հայաստանի անվտանգության շահերից է բխում: Անվտանգության ներքո պետք է հասկանալ ոչ միայն պաշտպանությունը, այլեւ տնտեսական անվտանգությունը, այդ թվում՝ էներգետիկ եւ հաղորդակցական:

«Ինչ վերաբերում է ռազմականին, ապա Հայաստանի եւ Արցախի զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը: Բայց անվտանգությունը, ինչպես արդեն նշեցի, նաեւ բազմաթիվ այլ բաղադրիչներ ունի: Եվ կարծում եմ, որ համագործակցության խորացման հետ դրական արդյունքներն ակնհայտ կլինեն: Հույս ունենք, որ ռուսական տնտեսությունում ժամանակավոր դժվարությունները կհաղթահարվեն, ինչը կօգնի մոտեցնել այդ արդյունքները»,- հավելեց Զաքարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ