News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գյումրիում հանրահավաքի ժամանակ դանակահարության ենթարկված, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանի առողջական վիճակը վիրահատությունից հետո բավարար է: Այդ մասին հայտնել են Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունից։

Վիրահատության ժամանակ հեռացվել էր նրա փայծաղը: Հրաչիկ Միրզոյանը դեռևս Գյումրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։

Հիշեցնենք, որ դանակահարելու փաստով քրգործ է հարուցվել։ Քրգործը հարուցվել է Քր.օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը)։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, միջադեպ էր տեղի ունեցել նաեւ Գյումրիի թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հրավիրած հանրահավաքի ժամանակ. մի խումբ երիտասարդներ ձվեր են նետել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ, անհայտ անձը դանակահարել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից Հրաչիկ Միրզոյանին։ «Հիմնադիր խորհրդարանը» Երեւանից մեկնել էր Գյումրի՝ «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման մասին իրազեկման հանրահավաք անցկացնելու։

Տպել
Ամենաշատ