News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի ընտանիքի փաստաբան Վադիմ Պրոխորովը կարծում է, որ ձերբակալվածներից ոչ մեկը չի կարող Նեմցովի մարդասպանը լինել։ Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը։

«Ինչ վերաբերում է նոր կասկածյալներին, ապա հնարավոր է, շուտով նրանք մեղադրյալներ դառնան, եւ դա տրամաբանական է, իսկ ես հենց սկզբից ասել եմ, որ ձերբակալվածների մեջ ակնհայտորեն չկան ո՛չ կազմակերպիչներ, ո՛չ էլ հատկապես պատվիրատուներ»,- ասել է փաստաբանը՝ նշելով, որ սպանության կրոնական դրդապատճառների մասին լրատվամիջոցներում շրջանառվող վարկածը չի համապատասխանում իրականությանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քննիչները գտել են Նեմցովի սպանության գործով անցնող եւ մեկ ֆիգուրանտի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ