News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գիտնականները պնդում են, որ այս կամ այն խնդիրը լուծելիս ավելորդ կենտրոնացումը մասամբ ուղեղին խանգարում է խնդրի լուծման ավելի արդյունավետ եւ արագ միջոցներ գտնել:

Հետազոտողները կամավորների մասնակցությամբ մի քանի գիտափորձ են անցկացրել, որոնցում մարդկանց առաջարկել են որոշակի կանոններով համակարգչային խաղ խաղալ: Նրանք պետք է այն կամ այն կոճակը սեղմեին՝ կախված այն բանից, թե էկրանի որ հատվածում է հայտնվել երկրաչափական պատկերը:

Ըստ Gazeta-ի, չնայած ոչ բոլորն են կարողացել ժամանակին եւ ճիշտ կատարել առաջադրանքը, նրանց մեծ մասը չի նկատել, որ կարող է կողմնորոշվել ոչ թե ֆիգուրների դիրքով, այլ գույնով, ինչը զգալիորեն դյուրացրել է խնդիրը:

Նման արդյունքները վկայում են, որ խնդրի լուծման ժամանակ չափազանց մեծ կենտրոնացումը խանգարում է ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է ավելի հաջողակ ռազմավարական վարքագծի որոնման համար եւ վերլուծում է արտաքին, այլ խնդրին չառնչվող տեղեկությունը, ճնշված վիճակում է գտնվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ