Նեպալում ռնգեղջյուրը փախել է արգելոցից, սպանել մի տարեց կնոջ, վիրավորել եւս 6 հոգու։ Այս մասին գրում է Zee News կայքը։
Տեղի ոստիկանության տղեկություններով՝ ռնգեղջյուրը փախել է չցանկապատված արգելոցից եւ անցելով 20 կմ՝ հասել քաղաք, որտեղ սկսել է հետապնդել մարդկանց եւ մեքենաներին։ 61-ամյա կնոջը սպանելուց եւ 6 անցորդի վիրավորելուց հետո կենդանին հանգստացել է։ Ոստիկանությունը սպասում է մասնագետների ժամանելուն, որպեսզի կարողանա ռնգեղջյուրին վարժեցված փղերի միջոցով տեղափոխել արգելոց, գրում է Gazeta-ն։
Նեպալում ապրում է ավելի քան 500 ռնգեղջյուր։ Անտառահատումների պատճառով կենդանիները ստիպված են լինում հաճախ տեղաշարժվել, իսկ մարդու հետ նրանց հանդիպումը կարող է ճակատագրական լինել։