News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Beeline-ի աջակցությամբ Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակը Ռուս մշակույթի թանգարանում բարեգործական համերգ անցկացրեց թիվ 13 գիշերօթիկ դպրոցի սաների համար: Համերգի ավարտից հետո վաստակավոր երաժիշտ Մարիա Ֆեդոտովայի մասնակցությամբ դպրոցին փոխանցվեց 25 փողային գործիք:

«Beeline-ի եւ Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի գործունեությունն ուղղված է երիտասարդ սերնդի աջակցությանը եւ նրանց կրթական ու մշակութային զարգացմանը: Beeline–ն իր բազմաթիվ սոցիալական ծրագրերի շնորհիվ ձգտում է դարձնել կյանքն ավելի լավը: Մենք ուրախ ենք, որ մեր աջակցության շնորհիվ եւս մեկ դպրոց բարեգործական օգնություն ստացավ եւ համալրվեց երաժշտական գործիքներով», - նշեց  Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մենք շնորհակալ ենք Beeline-ին մեր գործունեությանն աջակցելու, ինչպես նաեւ Հայաստանում եւ արտերկրում համերգային շրջագայություններին երկարաժամկետ օժանդակման համար: Ընկերության հովանավորման շնորհիվ մենք շարունակում ենք բարեգործական համերգներն անապահով ընտանիքների եւ Հայաստանի մանկատների երեխաների համար», - նշեցին Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի երաժիշտները։

2015 թ.-ի ապրիլին Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակը մաեստրո Ջորջ Փահլեւանյանի (ԱՄՆ) մասնակցությամբ համերգային ծրագրով հանդես կգա Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Նշենք, որ Քառյակի գործունեության ընթացքում երաժիշտները հաջողությունների են հասել բազմաթիվ միջազգային մրցույթներում եւ հայտնի են դարձել  ոչ միայն մեր երկրում, այլ նաեւ ամբողջ աշխարհում: Երաժիշտներից յուրաքանչյուրն ունի անվանական պարգեւներ եւ մրցանակներ՝ հայրենիքն ըստ արժանվույն ներկայացնելով բազմաթիվ միջազգային բեմերում կայացած հյուրախաղերի ժամական: Beeline-ը Քառյակի մշտական գործընկերն է 2013թ.-ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ