Չինական Autohome պարբերականի տրամադրության տակ են հայտնվել նոր սերնդի Audi A4-ի առաջին լրտեսական լուսանկարները: Մոդելի շնորհանդեսը կայանալու է աշնանը, Ֆրանկֆուրտի ավտոսրահում:
Ինտերիերը նոր սերնդի TT եւ Q7 մոդելների ոճով է: Բացի այդ, ըստ Motor-ի, գլխավոր լուսարձակները զգալիորեն տարբերվում են թեստային տարբերակից, որն ավելի նկարահանել էին ճանապարհային փորձարկման ժամանակ:
Ավտոմեքենան կառուցելու են MLB մոդիֆիկացված հարթակով, որի նախորդ տարբերակն ընկած է նորույթի հիմքում:
Նախնական տեղեկությունների համաձայն, մեքենան առաջարկվելու է 1.4-ից մինչեւ 3.0 լիտր ծավալով բենզինե շարժիչով, 1.6, 2.0 եւ 3.0 լիտրանոց դիզելային շարժիչով, ինչպես նաեւ հիբրիդային տարբերակով: